ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
-7 °C, -8 °C ... -1 °C Վաղը`-2 °C
Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել
15:42, 03.12.2021
2945 | 0

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է. «Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս. Ս-ի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս. Ս-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր