«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ընտրություններից հետո մենք տեղեկացրել էինք, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ քպականների, թե՛, առավել ևս, ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»: Թերթի տեղեկություններով, այս տրամադրություններն անասելի մեծ չափերի են հասել դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո: Բանն այն է, որ քպականները և քպամերձ շրջանակները հիանալի հասկանում են, որ իրենք այլևս չունեն, այսպես կոչված, «ժողովրդական աջակցությունը»: Նրանք քաջ գիտակցում են, որ բոլոր ընտրատարածքներում իրենք միջինը ստացել են ընտրացուցակում ընդգրկված քաղաքացիների մոտ 19 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում հատկապես անհանգիստ են այն առումով, որ ահռելի վարչական ռեսուրսի կիրառումն անգամ չօգնեց, այսինքն՝ փաստացի, ՔՊ-ի ցուցակների քվեները առավելապես վարչական ռեսուրսինն են: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |