ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
-2 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«ՔՊ-ն վերահաշվարկի դիմումներ կներկայացնի». Ռոմանոս Պետրոսյան
10:48, 07.12.2021
2834 | 0

Շրջակա միջավայրի նախարար, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելինե՛րս, քանի որ Աբովյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների խիստ նախնական արդյունքներով՝ 27 ավագանու մանդատների բաշխման արդյունքում ստացվում է այնպիսի պատկեր, որ խիստ վճռորոշ է դառնում ՄԵԿ մանդատի ճշտությամբ հնարավոր կոալիցիոն վերադասավորումները, և վերլուծելով նաև տարբեր ընտրատեղամասերից մեր վստահված անձանց միջոցով ստացված ընթացիկ և ամփոփիչ ողջ տեղեկատվությունը, որոշում ենք կայացրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» 29-րդ ընտրատարածքի՝ շուրջ 41 ընտրական տեղամասերից թվով 25 խոշոր ԸՏ-երում կբողոքարկի ամփոփված արդյունքները և վերահաշվարկի դիմումներ կներկայացնի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր