ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Դա միայն Ալեն Սիմոնյանի՞ անձնական դիրքորոշումն է, թե՞ ՔՊ-ի». Աննա Գրիգորյան
18:12, 07.12.2021 | mamul.am
2660 | 0

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն սկանդալի կենտրոնում է հայտնվել գերիների վերաբերյալ որակումներ տալու պատճառով: Այս կապակցությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հարց է առաջանում՝ դա միայն Ալեն Սիմոնյանի՞ անձնական դիրքորոշումն է, թե՞ ՔՊ-ի փաստացի դիրքորոշումը: Ես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ ասելով՝ կա՛մ դուք հրապարակային դատապարտեք Ալեն Սիմոնյանի մոտեցումը, հակառակ դեպքում դուք ստորագրում եք նրա յուրաքանչյուր բառի տակ:

Ժողովուրդը պետք է հասկանա՝ իշխող ուժի համար գերիների հարց կա՞, թե՞ չկա, ու եթե Ալեն Սիմոնյանն ասում է՝ նրանք դասալիքներ են, դատախազությո՞ւնը պետք է զբաղվի այդ հարցով: Քաղաքակիրթ հասարակությունում ԱԺ նախագահն, ով հանդիսանում է երկրում երկրորդ կամ երրորդ անձը, նման հայտարարության համար բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ: Մենք իրավական տեսանկյունից ևս նախաձեռնություններ մշակում ենք այս առումով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր