ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.57, EUR 540.24, RUB 6.13, GBP 647.95
0 °C, -6 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն». Արսեն Ղուկասյան
19:36, 07.12.2021
4424 | 0

«ԱԺ ախոռի դիրեկտոր Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ մենք գերի չունենք։ Ախպեր, իմ երեխեն չկա՝ 1 տարի երկու ամիս է։ Ու այսօր հավաքվել ենք, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք, ո՞ւմ է ասում դասալիք, իմ երեխո՞ւն։ Իմ երեխեն կռվել է մինչև վերջին փամփուշտն ու հայտնի չէ, թե ուր է ու ինքն էնքան բան է արել, որ իրանք սաղովի հավաքվեն, չեն կարա անեն։

Ու էսօր մի դասալիք իմ երեխուն դասալիք ասի՞։ Մենք էս 300 հոգու նկարները, անհետ կորածների, բերել ենք այ էս պատին դնենք։ Էս տղերքի նկարները էս հանրապետությունում սաղ տեղ պետք ա դնենք, ոչ մեկ իրավունք չունի ասելու՝ ստեղ մի դրեք: Հերիք եղավ, արա, ատամներս հաշվել եք, սաղիդ բալեքը տունն են, հլը մեկիդ երեխեն թող երկու օր տուն չգա, ի՞նչ կանեք»,- վրդովված ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Ինչպես հայտնել ենք, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում գերիների ու անհետ կորածների հարազատները:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր