ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերը անհետ կորածների և գերեվարվածների հարազատների խաղաղ ու շտապ հավաքի նկատմամբ ոստիկանության գործողություններն ակնհայտորեն հակասում էին «Հավաքների ազատության մասին» օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Սահմանադրության մի շարք նորմերին։ Ժամանակն է, որ Հայաստանի ոստիկանությունը վերսկսի հարգել հավաքների ազատությունը»։ |