ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը մեզ դուրս է մղելու Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից». Վահե Դավթյան
14:18, 09.12.2021 | mamul.am
2706 | 0

ՀԿ նախագահ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներն ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին:

Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլ դե ֆակտո պարալիզացված են: Գրում եմ «դե ֆակտո», քանզի թղթի վրա ու պաշտոնական հայտարարություններում դրանք ակտիվորեն իրականացվում են: Հիշեցնեմ, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2019-ին: Իրականում գործ ունենք խորքային խնդրի հետ, քանի որ տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը վերջնականապես դուրս է մղելու մեզ Հյուսիս-հարավ միջազգային միջանցքից: Տրանսպորտային միջանցքից արդեն թերևս դուրս ենք մնացել, այժմ նույնը սպասվում է էներգետիկ ոլորտում: Իսկ քանի որ գործող «իշխանությունների» համար էներգետիկան ընկալվում է նեղ սպառողական տրամաբանության մեջ, խնդրի երկարաժամկետ ռազմավարական ռիսկերը, բնականաբար, չեն հաշվարկվել: Արդյունքում ունենք անարդյունավետ էներգահամակարգ ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման վտանգ»:

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր