ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն. դրամ աջակցության շնորհիվ նոր բժշկական սարքավորումներով է համալրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը
13:06, 21.12.2021 | mamul.am
7632 | 0

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով՝ շարժական ռենտգեն, նորածինների բուժական հիպոթերմիայի և թոքերի արհեստական շնչառության սարքեր, նորածնային կյուվեզ, ջերմային տաքացուցիչ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի մոնիտորինգի համակարգ: Բարերար Կարեն Վարդանյանը հիվանդանոցին է նվիրել ճապոնական և եվրոպական արտադրության գերժամանակակից կյանք փրկող 11 նոր բժշկական սարքավորում, որոնք հնարավորություն կտան մանկական վերակենդանացման բաժանմունքում նորածինների խնամքն ու բուժսպասարկումն իրականացնել որակական ամենաբարձր մակարդակով: Ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն. դրամ է:

Կարեն Վարդանյանի տրամադրած 100 մլն. դրամ աջակցության շնորհիվ նոր բժշկական սարքավորումներով է համալրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր