ԱՄՆ իշխանություններն Այովա նահանգում ձերբակալել են զինված տղամարդուն, ով մտադիր է եղել սպանել Բայդենին, Օբամային և Ցուկերբերգին, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ սուպերմարկետի 25-ամյա աշխատակից Կաուչուա Բրիյոն Սյունն այժմ գտնվում է բանտում: Նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են զինամթերք, լիցքավորված պահեստատուփ, զրահաբաճկոն: Հայտնի է, որ Սյունը տնից դուրս է եկել դեկտեմբերի 18-ին՝ Սպիտակ տուն ուղևորվելու մտադրությամբ: Քննիչներին նա ասել է, որ կազմել է «չար մարդկանց ցուցակ, որոնց պատրաստվում է սպանել»: Ավելին, հայտնել է, որ բանտից դուրս գալուց հետո ամեն ինչ անելու է՝ «ծրագիրն իրագործելու համար»: |