ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման, հայտնում է ТАСС-ը: Նրանք անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը: Հիշեցնենք՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը` ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը: |