ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. «Ղազախստանի հանրապետություն կուղարկվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր». Փաշինյան
01:36, 06.01.2022 | mamul.am
7158 | 3

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:
Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր