Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարության ժամանակ, Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց հայցի հիմքը, ըստ որի հայցվոր կողմը զրպարտչական է համարում 2021 թվականի մարտի 1-ինն Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Պատասխանող կողմը, դիմելով դատարանին, նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց՝ մինչև նոր առարկություններ կներկայացնի՝ ընդդեմ հայցվոր կողմի հայտարարությունների։ Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը և դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ին։ |