ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Այսուհետ կարելի է «արդարադատություն» բառը որակել որպես վիրավորանք»․ Ստյոպա Սաֆարյան
21:36, 14.01.2022 | mamul.am
4465 | 3

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Հայաստանի դատական համակարգում կա 139 դատավոր, որոնք դատավորների միության նախագահ են ընտրում մի դատավորի, որը Հայաստանին քաղբանտարկյալներ է նվիրել, որի ընդունած որոշումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պատճառ են հանդիսացել ընդդեմ Հայաստանի Հանրապետության որոշումներ կայացնելու ու պետբյուջեի հաշվին հազարավոր եվրոների փոխհատուցում տալու համար, ուրեմն այսուհետ կարելի է «արդարադատություն» բառը որակել որպես վիրավորանք (հը՞ն, տիկնայք Նախշքարյան, Սահակյան և պարոն Մելիքյան, չբռնե՞նք «ներխուժում» բառի հետ այս մի բառն էլ վիրավորանքի գերադրական աստիճան համարենք ձեր ծանոթ լեզվաբանի լեզվաբանական եզրակացության հիման վրա), ինչպես նաև՝ պետք է անհապաղ քրեականացնել որևէ մեկի կողմից արադարադատություն պահանջելը (հը՞ն, պարոն Ազարյան) և այն պահանջողին տուգանել 6 միլիոն դրամ ու 6 տարի ազատազրկում։
Եվ պարոն Ազարյանն անձամբ էր գալիս ԲԴԽ «զորակցելու» Զարուհի Նաշխքարյանին, որովհետև իրենք գիտեն, թե ինչ են անում ու ինչպես են միմյանց պաշտպանում ու դարպասներն առաջ տալիս, ինչպես զգուշացրել էի շաբաթներ առաջ․․․ Իսկ նրանք, ովքեր գերադասեցին տանը նստել, ԲԴԽ նիստն ու կայացված միաձայն որոշումը համարեցին Ստեփան Սաֆարյանի «անձնական հարցը», հետո, իհարկե, երկար ու բարակ հասարակությանը բացատրելու են, թե ինչու ԲԴԽ-ում տապալվեց արդարադատության դեմ գործող բուրգի փլուզումը, որն իմ գործով մոտ էր վճռորոշ շրջադարձի․․․․
Նստեք տանը
Պահանջեք արադարադատություն
Դժգոհեք անարդարությունից
Եվ ոչինչ մի արեք․․
Ապրի Գագիկ Ջահանգիրյանը։ Թող ապրի միաձայն․․․
Իրենք ամեն ինչ ճիշտ են անում, ու մի գեղեցիկ օր կհայտնաբերեք, որ հեղափոխության լույս օրով ու հեղափոխության քողի տակ սպանվել է հեղափոխությունը․․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր