ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ի՞նչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբինյանը նշանակվել բանագնաց». Գեղամ Մանուկյան
10:24, 17.01.2022 | mamul.am
4127 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին հայտարարեց՝ Ռուբեն Ռուբինյանը Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի բանագնացի հետ. ի՞նչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբինյանը նշանակվել բանագնաց: Պետության կողմից ԱԺ-ն լիազորե՞լ է արդյոք նրան ՀՀ անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ Ռուբինյանը գործուղվել է բանակցություն վարելու:

Արշակյանն ասաց, որ յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակություն, պատվիրակության ղեկավար, ընթացակարգ և որ բոլոր ընթացակարգերը պահպանվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր