ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.94, EUR 473.68, RUB 7.07, GBP 556.29
+19 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ի՞նչ սև կատու է անցել Ձեր և Հայկ Մարությանի միջև»․ հարց՝ Արսեն Թորոսյանին
20:00, 17.01.2022 | mamul.am
2969 | 0

«Ի՞նչ սև կատու է անցել ձեր և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջև, և ձեր ոլորտում ի՞նչ խնդիրներ էին առաջացել, որ անհաղթահարելի էր՝ աշխատանքային գործունեության առումով»,- այսօր՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, քաղաքացիները հարցրել էին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանից։

«Այս հարցի մասին առիթ ունեցել եմ անձամբ խոսելու և բացատրելու էն քաղաքագիտական ճշմարտությունները, որոնք հանգեցրին Երևանի նոր քաղաքապետ ընտրելուն․ էստեղ ամենևին Արսեն Թորոսյան-Հայկ Մարության բանավեճ չէր»,- ի պատասխան ասաց Թորոսյանը։

«Շատ պարզ է՝ Երևանի քաղաքապետը քաղաքական պաշտոն է, ընտրվում է քաղաքական ցուցակով՝ քաղաքական ուժի կամ ուժերի դաշինքի կողմից ներկայացնելով, և չի կարող այնպես լինել, որ նա չունենա քաղաքական հենարան։ Փաստացի մեր նախկին քաղաքապետը, անկախ իր անուն-ազգանունից, չուներ քաղաքական հենարան, ինչը ուղղվել է՝ վերադարձնելով քաղաքապետարանի աշխատանքը ճիշտ հուն»,- նշեց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր