ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 450.71, EUR 480.77, RUB 8.04, GBP 562.98
+18 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի». Դուլգարյան
22:36, 20.01.2022 | mamul.am
2243 | 0

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի,
Այսօր հունվարի 20-ին, ժամը 12:00-ին Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղում կայացան «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման ոսկու հանքարդյունահանման համար երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հանրային լսումները, որի ժամանակ մասնակիցների հիմնական մասը դեմ արտահայտվեց նախագծին և կազմեցին բացասական կարծիք ՇՄ նախարարություն ներկայացնելու համար։
Գուղացիները պատրաստվում են գյուղում ստորագրահավաք իրականացնել ընդդեմ նախագծի»:

Կաթնաղբյուրի բնակիչները դեմ են իրենց բնակավայրում որևէ հանքարդյունաբերական գործընթացի
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր