ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վագոն-տնակի մեջ հայտնաբերվել է ցրտահարված տղամարդու դի
17:18, 22.01.2022 | mamul.am
4288 | 0

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։

Պարզվել է, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր