ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող»․ Ռոբերտ Հայրապետյան
22:54, 23.01.2022 | mamul.am
4099 | 2

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից:
Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից:
Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը:
Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:
Ի դեպ, առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25-81»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր