Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում որոշում է կայացվել, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանում ներդնել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է՝ «Էլփաս» ծրագրի անխափան աշխատանքին զուգահեռ, հետևողական քայլեր ձեռնարկել՝ նոր համակարգն արագորեն ներդնելու նպատակով: |