ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Սերժ Սարգսյանը խնդրել է վերականգնել ենթադրյալ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցության մասին դրույթը». Փաշինյան
22:00, 24.01.2022 | mamul.am
3478 | 1

Անդրադառնալով ԼՂԻՄ օկուպացված տարածքների մասին հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե երբեք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը չի դիտարկվել միայն հայկական տարածք: Նա հղում արավ Մադրիդյան սկզբունքներում առկա կետին, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցեն ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988 թվականին: «Սա թարգմանաբար նշանակում ա, որ և Լեռնային Ղարաբաղի հայերը պիտի մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագրի որոշմանը, և անտեղ ապրող ադրբեջանցիները:

Հետո էս հանգամանքը բանակցային թղթերից անհետանում ա և ոչ թե Ադրբեջանն ա բարձրաձայնում այդ հարցը, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին՝ միջնորդներին, որ այդ դրույթը վերականգնեն: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը: Այն դրույթը, որը ենթադրում ա ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, էդ դրույթը բանակցային թղթերից Կազանից հետո դուրս ա գալիս, չկա արձանագրված: Եվ վերադարձնելու միջնորդություն անում ա ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ ճակատագրի որոշմանը: Իհարկե ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի համամասնության մասին դրույթը»:

«Սերժ Սարգսյանը խնդրել է վերականգնել ենթադրյալ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցության մասին դրույթը». Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր