ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Արդյո՞ք իշխող ուժն ունի ՀՀ նախագահի թեկնածու»․ լրագրողը՝ ՔՊ-ին
11:30, 25.01.2022 | mamul.am
2735 | 0

«Արդյո՞ք իշխող ուժն ունի նախագահի թեկնածու»,- այսօր՝ ԱԺ ճեպազրույցի ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն ուղղված հարց հնչեց։

«Նախ նշենք, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով դեռևս հինգ-վեց օր ժամանակ կա, այսինքն՝ ՀՀ-ն փաստացի ունի նախագահ, և այսպիսի ժամանակահատվածում համարում ենք ժամանակավրեպ՝ նման հարց քննարկելու համար, որովհետև օրենքը հնարավորություն է տալիս դիմումը հետ վերցնելու։ Կանդրադառնանք այն պահին, երբ պաշտոնը թափուր կլինի»,- պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր