ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.73, EUR 486.58, RUB 7.89, GBP 573.35
+14 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+19 °C
«Նիկո՛լ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ». Ռոբերտ Հայրապետյան
23:12, 27.01.2022 | mamul.am
1877 | 1

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մտքերից.
«Ուստի Ռ.Քոչարյանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի անունից կայացված որևէ որոշում չպետք է ճանաչվի և կատարվի իշխանության մյուս թևերի կողմից:» Տ. Եգորյան
«Երբ ԱԺ-ում քննարկվում էր Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՍԴ-ն կասեցումից հանել է Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործը և քննելու համար նշանակել է օր: Ուստի ՍԴ կդիմենք Քոչարյանի գործի քննությունից հետո»: Է. Մարուքյան
«Դատարանը չի կարող ՍԴ-ի որոշման հիման վրա այս փուլում ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, քանի որ դատարանը միայն վերջնական դատական ակտով (դատավճռով) պետք է գնահատի, թե որքանո՞վ էին մեղադրյալի գործողությունները բխել հանրապետության նախագահի՝ իր կարգավիճակից:» Դ. Իոաննիսյան
«Քոչարյանի պաշտպանները կարող են հանգիստ խղճով վայելել հոնորարները, բայց ՍԴ որոշումը գնդակ է, որ խփվեց ՀՀ -ում արդարության նկատմամբ հավատի դարպասին» Ա. Սաքունց:
Նիկոլ, դու սահմանադրական փոփոխությունների խումբ ես ձևավորել, թե՞ վախերիդ փարատման խմբակ:
Շարունակելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր