ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Կոնդը, Նորքի և Ֆիրդուսիի հետ միասին կարող էին դառնալ Երևանի այցեքարտերը». Կարինե Փանոսյան
03:06, 29.01.2022 | mamul.am
3156 | 1

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չէի մտածի, որ կցանկանամ գրել թշնամի պետության մայրաքաղաքի մասին, կարևոր չէ, թե ինչ, բայց անդրադառնալ անգամ։

Քիչ առաջ մի տեսանյութ դիտեցի ռուս զբոսաշրջիկի մասնակցությամբ, որը համեմատում էր Հայաստանն ու այդ երկիրը, և ուղղորդում, թե որն այցելել։ Հանուն ազնվության, ռուս զբոսաշրջիկը որոշեց, որ, այնուամենայնիվ, իրեն ավելի սրտակից է Հայաստանը, սակայն որոշ բաներ, այնուհանդերձ, ինձ շա՜տ մտահոգեցին, այն ինչը պետք է դեռևս 1991թ-ից լիներ ՀՀ մարտավարական խնդիրների շարքում, ՍԱԿԱՅՆ․․․

Զբոսաշրջիկը նշեց, որ ի տարբերություն Երևանի, նրանց մայրաքաղաքում պահպանվել է պատմական հին կենտրոն, նույնիսկ կադրեր ցույց տվեց, որոնցից մեկում հստակ նշմարվում էր հայկական ճարտարապետության հետքը։ Իսկ Երևանը պատմական կենտրոն չունի, քաղաքը նման է սովետական ստանդարտ քաղաքի (ինչի հետ ես բոլորովին համամիտ չեմ, և ճարտարապետությունից ու մշակույթից խիստ հեռու մարդը միայն չի հասկանա, որ 20-րդ դարի Երևանը կառուցվել է հայկական ճարտարապետության ավանդույթների համաձայն)։
Ցավոք, հերթական տեսանյութն էր՝ հերթականը տասնյակներից, որտեղ Կոնդը ներկայացվում է, որպես трущоба՝ տնակային թաղամաս, ուր ապրում են երկրի աղքատ խավի ներկայացուցիչները։ Մինչդեռ Կոնդը, Նորքի և Ֆիրդուսիի հետ միասին կարող էին դառնալ Երևանի այցեքարտերը զբոսաշրջային շուկայում։ Ավա՜ղ․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր