Նախօրեին՝ մարտի 8-ին ԱՄՆ-ում 57 տարեկան հասակում մահացել է Դեյվիդ Բենեթը՝ աշխարհում առաջին մարդը, ում 2 ամիս առաջ կենդանու (գենոմոդիֆիկացված խոզի) սիրտ էին պատվաստել։ Մահվան պատճառը պարզ կլինի միայն դիահերձումից հետո։
Բենեթը, ով տառապում էր սրտի ծանր հիվանդությամբ, համաձայնել էր փորձարարական բուժման` փոխպատվաստման հերթացուցակում տեղ չգտնելուց հետո:
Երկու ամիս առաջ կատարված վիրահատությունը բարեհաջող էր ացել։ Բժիշկների պնդմամբ՝ տղամարդը հետվիրահատական ֆիզիոթերապիա էր անցնում, ժամանակ անցկացնում ընտանիքի հետ, անգամ` SuperBowl սպորտային շոու դիտում։ Սակայն մահվանը նախորդած վերջին մի քանի օրվա ընթացքում հիվանդի վիճակը սկսել էր վատանալ։