Միացյալ Նահանգները, որպես պատժամիջոցների մաս, դիտարկում է Ռուսաստանին GPS նավիգացիոն համակարգից անջատելու հնարավորությունը․ շաբաթ օրը ասել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Գիտե՞ք, որ այսօր պատժամիջոցների շրջանակում Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունը GPS-ից անջատելու հնարավորությունը, դուք գիտե՞ք այս մասին, չգիտեք, բայց կարող եմ ձեզ ասել, որ նման խնդիր կա. դիտարկվում է»,- ասել է Ռոգոզինը: |