ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Դերասան Պիեռ Ռիշարը դիմել է Պուտինին
23:00, 15.04.2022 | mamul.am
8054 | 0

Ֆրանսիացի դերասան Պիեռ Ռիշարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական գործողությունն Ուկրաինայում։ Այդ մասին Ռիշարը հայտնել է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքի` Twitter-ում հրապարակված տեսաուղերձում։

Ռիշերն ասել է, որ ինքը շատ լավ գիտի և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, և իր ներսում «ամեն ինչ կտոր-կտոր է լինում» այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում։
«Շարունակում եմ հուսալ, որ այս ամենը կդադարի որքան հնարավոր է շուտ»,- ասել է դերասանը։

Դերասան Պիեռ Ռիշարը դիմել է Պուտինին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր