ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կիևում Ժողովուրդների բարեկամության հուշարձանի ապամոնտաժման ժամանակ ռուս բանվորի գլուխը պոկվել է
19:42, 26.04.2022 | mamul.am
6153 | 0

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկում է Ուկրաինայի մայրաքաղաքում գտնվող Ժողովուրդների բարեկամության կամարը վերանվանել Ուկրաինացի ժողովրդի ազատության կամարի։
Երեքշաբթի ավելի վաղ ուկրաինական Strana-ն հայտնել էր, որ Կիևում սկսել են ապամոնտաժել ռուս և ուկրաինացի աշխատավորներին նվիրված հուշարձանը Ժողովուրդների բարեկամության կամարի տակ։

Կիևում Ժողովուրդների բարեկամության հուշարձանի ապամոնտաժման ժամանակ ռուս բանվորի գլուխը պոկվել է
Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ռուս բանվորի գլուխը պոկվել ու ընկեր է գետնին:
Կլիչկոյի խոսքով՝ նախատեսվում է մինչև երեկո ավարտել երկու բանվորների քանդակների ապամոնտաժումը։ «Մենք կվերանվանենք տիտանի թիթեղներից պատրաստված կամարը։ Հին խորհրդանիշները նոր նշանակություն են ստանում։ Եվ մենք այն կներկենք Ուկրաինայի դրոշի գույներով։ Ես ստորագրել և ներկայացրել եմ որոշման նախագիծ, որը Կիևի քաղաքային խորհուրդը կքննարկի հաջորդ նիստում»,- գրել է Կլիչկոն Telegram-ի ալիքում։
Կիևում Ժողովուրդների բարեկամության հուշարձանի ապամոնտաժման ժամանակ ռուս բանվորի գլուխը պոկվել է

Ուկրաինայում ապակոմունիզացիայի գործընթացը օրինականացվել է 2015 թվականի մայիսի 21-ին ուժի մեջ մտած օրենքների մի ամբողջ փաթեթով։

Կիևում Ժողովուրդների բարեկամության հուշարձանի ապամոնտաժման ժամանակ ռուս բանվորի գլուխը պոկվել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր