ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone հրթիռներ
00:54, 27.04.2022 | mamul.am
7495 | 0

Մեծ Բրիտանիան առաջիկայում, հնարավոր է՝ մինչև մայիսի 10-ը, Ուկրաինա կմատակարարի բարձր տեխնոլոգիական Brimstone դասի հրթիռներ: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։

Brimstone-ը (անգլերեն ծծումբ բառից) բարձր տեխնոլոգիական օդ-երկիր հրթիռ է: Մշակված է MDBA միջազգային կոնսորցիումի կողմից բրիտանական օդուժի (RAF) համար: Այն համալրված է ակտիվ ռադարային գլխիկով, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։ Բացի այդ, կա լազերային ուղղորդման հնարավորություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր