ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ոչ մի ռուբլով վճարում». ֆինները պատրաստվում են դադարեցնել գազի մատակարարումը Ռուսաստանից
20:00, 01.05.2022 | mamul.am
6488 | 0

Ֆինլանդիայի իշխանություններն ու ընկերությունները պատրաստվում են նրան, որ Ռուսաստանից բնական գազի մատակարարումը կդադարեցվի արդեն հաջորդ ամիս, հայտնում է Helsingin Sanomat-ը։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ մատակարարման խափանումների ռիսկը իրական է համարվում։

Բնական գազի դերը Ֆինլանդիայում էներգիայի արտադրության մեջ փոքր է և կարող է փոխարինվել, սակայն արդյունաբերությունն օգտագործում է գազը՝ որպես հումք։

Հրատարակության համաձայն՝ վառելիքի վերամշակման ընկերությունը՝ Ֆինլանդիայում բնական գազի խոշորագույն սպառողներից մեկը, արդեն պատրաստվել է մատակարարման խափանմանը։ Իր նավթավերամշակման գործարանում նա փորձարկել է պրոպանի օգտագործումը՝ որպես բնական գազի փոխարինող:

Ֆինլանդիան որոշել է չվճարել ռուսական գազի համար ռուբլով, ապրիլի վերջին ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերի և ունեցվածքի կառավարման նախարար Տիտտի Տուպուրայնենը։ Նրա խոսքով, կառավարությունը դրա շուրջ համաձայնության է եկել դեռևս ապրիլի սկզբին։ Gasum-ի գործադիր տնօրեն Միկա Վիլյանենը ասել է, որ ընկերությունը նախապատրաստում է Ռուսաստանի կողմից ուղարկված նամակի իրավական գնահատականը, որի պատասխանը պետք է տրվի մայիսին: Կառավարության դիրքորոշումը հաղորդվել է Գասումի ղեկավարությանը։ «Հստակ գիծ կա՝ ռուբլով վճարումներ չեն կատարվի»,- ասել է նախարարը։

Չի բացառվում, որ մայիսի 21-ին դադարեցվի ռուսական գազատարի մատակարարումը Ֆինլանդիա և Եվրոպայի մեծ մաս, հայտնում է ՓՐԱՅՄ-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր