ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Պուտինը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին
18:54, 08.05.2022 | mamul.am
8418 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրություններ են ուղարկվել նաև այնպիսի պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպիսիք են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան, «ԴԺՀ»-ն և «ԼԺՀ»-ն: Բացի այդ, շնորհավորանքներ են ուղղվել նաև Վրաստանի ժողովրդին։

«Այսօր ընդհանուր պարտքն է կանխել նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք է պատճառել տարբեր երկրների մարդկանց: Պետք է պահպանել և սերունդներին փոխանցել պատերազմի տարիների իրադարձությունների ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքները և եղբայրական բարեկամության ավանդույթները»,- ասված է Պուտինի նամակում։ ՌԴ ղեկավարը մատնանշել է Հայրենական մեծ պատերազմում պարտվածների գաղափարական ժառանգների վրեժի անթույլատրելիությունը։ Բացի այդ, նա մաղթել է, որ հաջորդ սերունդներն արժանի լինեն իրենց հայրերի ու պապերի հիշատակին։

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներին ուղղված իր շնորհավորական հեռագրերում Պուտինն ընդգծել է, որ այսօր ռուս զինծառայողները Դոնբասի զինվորների հետ միասին ուս ուսի կռվում են հայրենի հողը նացիստական ​​կեղտից ազատագրելու համար։ Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ, ինչպես 1945 թվականին, այս անգամ էլ հաղթանակն իրենցն է լինելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր