ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում», գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է». Ս. Օհանյան
12:18, 09.05.2022 | mamul.am
5042 | 0

«Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան հարցին՝ իշխանափոխությունից հետո Շուշին, Հադրութը հետ բերել, «Հարսանիք լեռներում» հնարավո՞ր է, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում», գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Հետագա հաջողությունները և հաղթանակները կբերեն այն իրավիճակին, որ կվերականգնենք մեր ժողովրդի հաղթական ոգին: Աստիճանաբար, համապատասխան աշխատանքի արդյունքում պետք է ստեղծենք ազգային երաշխիքներ՝ վերականգել բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին ու միջազգային կառույցներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր