Ինչպես հայտնել ենք, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ևս Սոլակում մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Լրագրողի հետ զրույցում նա մասնավորապես ասաց. «Այս պահին իմ պարտքն է` ինչպես իմ ձեռքով, այդ տխմարների միջոցով քայքայվեց մեր երկիրը, հիմա պիտի բոլոր հնարավոր ուժերը ներդնենք` կանխելու երկրի կորուստը և այն ինչ կորցրել ենք: Որ իմ որդին, որ ծնվել է Արցախում, հնարավորություն ունենա Արցախ, Կիրանց, Տավուշ գնալու: Իմ որդին իր 11 ամսական հասակում ավելի շատ է այցելել Տավուշ, քան Ազգային ժողովում նստած այդ աղբամանները»: |