Rutube տեսածառայության աշխատանքը վերականգնվել է լայնածավալ ցանցահենային հարձակումից հետո, գրում է Известия-ն։ Մայիսի 9-ին վիդեոհոսթինգը «կոտրելուց» հետո Rutube-ի մամուլի ծառայությունն հայտարարել է, որ երրորդ կողմերը մուտք չեն գործել ծառայության տեսաարխիվ։ Հաղորդվել է նաև, որ Rutube-ի սկզբնական կոդը անձեռնմխելի է, սակայն վերականգնումը կտևի սպասվածից ավելի երկար: Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, հաղորդվեց, որ վիդեոհոսթինգի վերականգնման վրա աշխատող մասնագետների թիմն արդեն ավարտել է աշխատանքների առաջին փուլը։ Ավելի վաղ Anonymous հաքերային խումբը խոստովանել էր, որ հզոր քիբերհարձակում է իրականացրել ռուսական Rutube վիդեոհոսթինգի վրա։ |