ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ԱՄՆ-ը չի բացառում հարվածներն Աֆղանստանի ուղղությամբ
22:30, 11.05.2022 | mamul.am
5046 | 0

«ԱՄՆ-ը պատրաստ կլինի հարվածներ հասցնել Աֆղանստանին, եթե այնտեղ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ բացահայտվի»,- այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարք Միլին։

Ըստ Միլիի՝ Վաշինգթոնը հավատարիմ է մնում իր նախկին նպատակին՝ «ապահովել, որ Աֆղանստանն այլևս երբեք հարթակ չդառնա, որտեղից ահաբեկիչները հարվածներ կհասցնեն մայրցամաքային Միացյալ Նահանգներին»:

«Մենք հանձնառու ենք ապահովելու, որ դա երբեք չկրկնվի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր