ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ». Երվանդ Վարոսյան
17:42, 14.05.2022 | mamul.am
2738 | 1

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը. «Ավետիք Չալաբյանի գործով մեկ իրավական դիտարկում։
Մի կողմ թողնենք, որ մասնակի հրապարակված ձայնագրությունն անգամ մեղադրանքի հիմքում դնելու ուղղակի փաստական հանգամանքներ չի պարունակում։ Սակայն, եթե անգամ, քննչական մարմինն ուզում է տեսնել այն, ինչ ուզում է, միևնույն է, այդ ձայնագրությունը չի կարող մարդուն մեղադրելու հիմք հանդիսանալ։ Այն ակնհայտ սադրանքի արդյունք է, երբ զրուցակիցներից մեկը հատուկ դիտավորությամբ սադրում, դրդում է մյուսին արտաբերել բառեր, որոնք հիմք կարող են տալ նրան հետապնդելու։
«Սադրիչ-գործակալների», նրանց միջոցով ձեռք բերված ապացույցների ու նման ապացույցների հիման վրա անձանց մեղադրելու անթույլատրելիության մասին իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները կարող են հանգամանալից ծանոթանալ օրինակ Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի 74420/01, Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի 18757/06, Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի 40495/15, ինչպես նաև Պապյանն ընդդեմ Հայաստանի 53166/10 գործերով եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումներն ուսումնասիրելով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր