«Թող բոլորը տեսնեն` ոստիկանները հիմա ոչ պրոֆեսիոնալ են աշխատում. խի՞ եք փակել ճանապարհը: Ձեզ հրահանգել են` երթի դեմն առնեք, բայց չեք կարող: Էս ճամփեն չպտի փակվեր, բայց դուք փակել եք»,- դիմելով Շիրազի փողոցը փակած ոստիկաններին` ասացին Փաշինյանի հրաժարականը պահանջող ավտոերթի մասնակիցները: Ոստիկանները հորդորում էին պահպանել երթևեկության կանոնները: Հիշեցնենք` «Դիմադրություն» շարժումն ավտոերթ է անցկացնում 5 ուղղություններով: |