ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Բաբայանը պարզաբանեց՝ որն է Արցախի իշխանությունների «խաղաղության օրակարգը»
19:36, 16.05.2022 | mamul.am
3214 | 0

Արցախի նախագահը Հայաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ ասել էր, որ Արցախի իշխանությունները նույնպես ընդունում են «խաղաղության օրակարգ»-ը․ ՖԲ ասուլիսի ժամանակ օգտատիրոջ այս հարցին՝ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Այստեղ հարցը իշխանություն, պաշտոն ունենալ- չունենալը չէ։ և՛ երկրի նախագահը, և՛ մշակը ունեն ձայների հավասար իրավունք, որովհետև Արցախի ապագան չի կարող մեկ հոգի որոշել։ Ընդհակառակը․ և՛ երկրի նախագահի մակարդակով է բարձրաձայնվել, որ մեզ համար անընդունելի է Ադրբեջանի կազմում լինելը, և՛ մի քանի անգամ Ազգային ժողովի հայտարարություններ են եղել։ Իհարկե, ժողովրդի անվտանգությունն ապահովելը լավ է, կարգավիճակ տալը լավ է, բայց այդ կարգավիճակն ու անվտանգությունն ինչպիսի՞ն պետք է լինի։ Այսինքն՝ Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ չի կարող մեր անվտանգությունը ապահովել, մեզ համար անընդունելի է, և մեր գոյությունը պարզ է այդ պարագայում։ Այստեղ չկա որևէ տարաձայնություն և տարակարծություն»,- ասաց Բաբայանը։

Դիտարկմանը՝ ապա ի՞նչ «խաղաղության օրակարգ»-ի մասին է խոսքը, Բաբայանը մանրամասնեց․ «Խոսքը գնում է նրան, որ Արցախը գերադասում է խաղաղությունը պատերազմից, և մենք ուզում են, որ խաղաղ ամեն ինչ կարգավորվի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր