ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը գրում է. «Երևան քաղաքի բնականոն կյանքը խաթարող անհաջողակները և խառնակիչները շարունակում են չհասկանալ, որ բարձր գոռալը, վիրավորելը, աղբարկղները գրկած այս ու այն կողմ վազվզելը, ոստիկանների գլխարկները քաշքշելը խաղաղ անհնազանդության ակցիաներ չեն, այլ սովորական խառնակչություն է և մարդկանց նյարդերի վրա ազդել։
Որևէ իսկական, հանրային պահանջից առաջացած բողոք չի կարող ծաղրանքի և զայրույթի առարկա դառնալ, այն կողջունվի և համակիրներ կգտնի։
Բայց, երբ որոշ ռևանշիստներ, նյարդային դրսևորումներ են ցուցաբերում` դրանք անվանելով խաղաղ ակցիաներ, համեմելով դրանք զազրախոսությամբ ու անպատասխանվությամբ, ապա ստանում են համարժեք պատասխան` քաղաքացիների և իրավապահ մարմինների կողմից։
Հ.Գ.
2018թ.-ը կրկնօրինակել չեք կարող, քանի որ դուք ժողովրդավարության կրող չեք, դուք ՀՀ արժանապատիվ քաղաքացի չեք»։