Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք 2,5 ծովային մղոն հեռավորության վրա մոտեցել են Ալեքսանդրուպոլիսին. խիստ բողոք է ներկայացվել Անկարային, այս մասին հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ ԱԳՆ-ի՝ Թուրքիայի գործողությունները խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունը, ինչպես նաև բացահայտ վտանգ են ներկայացնում Եվրոմիության համար, քանի որ Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստը դաշնակիցների առանցքային տրանսպորտային հանգույցն է։ |