Թայլանդում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ հինգ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ճապոնիայի և ԱՄՆ-ի, ի նշան Ուկրաինայում ռազմական գործողության դեմ բողոքի, լքել են նիստը: Ըստ Bangkok Post-ի, դեռ հայտնի չէ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞ նոյեմբերին կայանալիք ԱԽՏՀ ղեկավարների գագաթնաժողովին, թե՞ ոչ: |