ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Մարդիկ կային՝ պոստերից կոչ էին անում, կանչում էին սահման պահելու, բա ԱԱԾ-ն ո՞ւր է նայում»․ Տ․ Աբրահամյան
19:48, 21.05.2022 | mamul.am
3238 | 0

«Դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է: Սա պետությո՞ւն է թե՞ ԺեԿ: Ինչու ամեն մարդ կարող է առավոտը արթնանալ ու գնալ պոստ պահե՞լ, ինչպես Փաշինյանն էր իր հայտնի լայվի ժամանակ ասում՝ տնից զրահ, սաղավարտ վերցնի ու գնա դիրք պահելու… Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են: Բա ոստիկանության զորքերն ինչի՞ պոստ չեն պահում»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով․ «Ո՞ւր է նայում ԱԱԾ-ն: Մարդիկ կային՝ պոստերից կոչ էին անում, կանչում էին սահման պահելու, ասում էին՝ եկեք, կարիքը կա: Բա ԱԱԾ-ն մոնիթորինգ չի՞ անում՝ ով ինչ է խոսում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս իշխանությունը վախենում է պատերազմի հանգամանքների բացահայտումից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր