ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե մեր պահանջը չհարգվեց, թույլ չենք տալու՝ դատավարությունը շարունակվի». Կարին Տոնոյան
16:12, 23.05.2022 | mamul.am
3949 | 0

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն անդրադառնալով դատավոր Կարեն Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ չեն վստահում նրան. «Եթե մեր պահանջը չհարգվեց, հավաքվելու ենք բոլոր ծնողներով ու թույլ չենք տալու՝ դատավարությունը շարունակվի»:

Հիշեցնենք՝ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը քննող դատավոր Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել: Զոհված զինծառայողների ծնողները հայտարարել էին՝ չեն ցանկանում, որ դատավարությունը վարի Կարեն Բիշարյանը:

«Եթե մեր պահանջը չհարգվեց, թույլ չենք տալու՝ դատավարությունը շարունակվի». Կարին Տոնոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր