Մոսկովյան բորսայում սակարկությունների ընթացքում եվրոյի փոխարժեքը իջել է 59 ռուբլուց: Սա 2015 թվականի հունիսից ի վեր ամենացածր ցուցանիշն է, վկայում են Մոսկովյան բորսայի տվյալները։ Այսպես, Մոսկվայի ժամանակով ժամը 16:31-ին ամերիկյան արժույթի փոխարժեքն ընկել է 2,7 ռուբլով՝ մինչև 57,33 ռուբլի՝ կորցնելով արժեքի 6,27%-ը, իսկ եվրոյինը՝ 3,9 ռուբլով, մինչև 58,68 ռուբլի (մինուս 6,58%)։ |