Մոլդովայի Հակակոռուպցիոն դատախազության և Տեղեկատվության ու անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են նախկին նախագահ Իգոր Դոդոնի տունը: Խուզարկությունը կապված է կաշառքի գործի հետ, որը Դոդոնը, ըստ դատախազների, ստացել է Դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար, գործարար Վլադիմիր Պլախոտնյուկից: Մայիսի 18-ին քրեական գործ է հարուցվել Դոդոնի դեմ: Պետության նախկին ղեկավարը կասկածվում է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 337 (դավաճանություն), 343 (կոռուպցիա) և 330.2 (ապօրինի հարստացում): |