Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում Ինչպես հայտարարվել է արտահերթ նստաշրջանի ընթացքում, երեքշաբթի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի փակ նիստում որոշում է ընդունվել գլխավոր տնօրեն նշանակելու մասին։ ԱՀԿ ղեկավարը կարող է վերընտրվել անսահմանափակ թվով ժամկետներով։ Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն առաջին անգամ ԱՀԿ անդամ երկրների կողմից ընտրվել է կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում 2017 թվականի մայիսին։ |