Ջերմորեն ողջունում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը՝ առաջ մղելու սահմանի սահմանազատման և իրավիճակի կայունության լավագույնս ապահովման շուրջ քննարկումները։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: «Շոշափելի առաջընթաց` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո»,- նշել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:
|