ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մինչև 19։30 ունենք թեժ, ուժեղ պայքար»․ Սաղաթելյանը՝ վաղվա գործողությունների մասին
23:30, 25.05.2022 | mamul.am
3939 | 1

«Վաղը մեր հերոս տղերքի ծնողները ԲԴԽ-ի դիմաց ունեն բողոքի ակցիա։ Դիմել են մեզ, որ մինչև վերջ այդ պահանջը հետապնդենք»,- Ֆրանսիայի հրապարակում՝ ամփոփելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմադիրների հանրահավաքը՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ուրեմն՝ 10։30 մեր քաղաքացիներին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ․ կգնանք ԲԴԽ, կանենք ինչ անհրաժեշտ է, իսկ 15։30 բոլորս հավաքվում ենք այս հրապարակում։ Վաղը Հայաստան է ժամանում Չեռնոգորիայի նախագահը։ Պետք է պատշաճ կերպով դիմավորենք և հետապնդենք Հայաստանում գտնվող ցանկացած միջազգային պատվիրակության, և ցույց տանք, որ Նիկոլը չունի մանդատ՝ ժողովրդի անունից որևէ մեկի հետ հանդիպելու, բանակցելու»,- շարունակեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ մինչև 19։30 ունեն «թեժ», «ուժեղ» պայքար։

Ընդդիմության՝ մայիսի 26-ի ծրագրերը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր