Հանրապետության տարածքում` Մայիսի 28-ին, 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Մայիսի 28-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Եղանակը մայրաքաղաքում Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.30C (2007թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1956թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.00C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: |