ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.12, EUR 410.25, RUB 6.49, GBP 474.58
+1 °C, +1 °C ... +9 °C Վաղը`+7 °C
ԵՄ երկրների առաջնորդները պայմանավորվել են ռուսական նավթի ներկրման մասնակի արգելքի շուրջ
09:48, 31.05.2022 | mamul.am
5238 | 0

Եվրոմիությունը համաձայնության է եկել ռուսական նավթի ներկրման մասնակի արգելքի շուրջ, Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հավելելով, որ արգելքը կանդրադառնա մատակարարումների 2/3-րդի վրա:

Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ իր էջում գրել է, որ ողջունում է նավթի էմբարգոյի վերաբերյալ որոշումը, որը մինչև տարեվերջ նավթի ներկրումը Ռուսաստանից կկրճատի մոտ 90%-ով։

Նա նաև ասել է, որ միության անդամները համաձայնել են որքան հնարավոր է շուտ դադարեցնել կախվածությունը ռուսական գազից, նավթից և ածխից։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր