ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Եղիշե Թադևոսյանի «Կոմիտաս» կտավը «վերադարձել» է Ազգային պատկերասրահ
15:48, 11.06.2022 | mamul.am
5356 | 0

Եղիշե Թադևոսյանի «Կոմիտաս» բարձրարժեք կտավը, որը 2015 թվականից ցուցադրվում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, այսօր «վերադարձել» է Ազգային պատկերասրահ և որպես առանցքային ստեղծագործություն ներկայացված է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում։
Հայ նկարիչների ստեղծագործություններում Կոմիտասի կերպարն առաջին անգամ հանդիպում է Եղիշե Թադևոսյանի արվեստում: 1890-ական թվականներին նկարիչն ու Կոմիտաս Վարդապետը դասավանդում էին Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և անչափ մտերիմ էին: 1903-ին Բյուրականում Թադևոսյանը վրձնել է «Երաժշտագետ Կոմիտասը» էտյուդը, որը հիմք է դարձել հետագայում արված էսքիզների և 1935 թվականի ավարտուն տարբերակի համար: Կոմիտասն այստեղ պատկերված է ճերմակ սքեմով՝ ծառին հենված, ժողովրդական երգերը գրի առնելիս:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր